Logo

«Ռեկորդմեյստերը» շարունակում է ռեկորդներ սահմանել

14:33 / 23.10.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» 2025/26 մրցաշրջանի մեկնարկային 12 խաղում տարել է նույնքան հաղթանակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է գերմանական ակումբների շրջանում:

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» 7 հաղթանակ տարել է Բունդեսլիգայում, 3-ը՝ Չեմպիոնների լիգայում, մեկական՝ Գերմանիայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում:

Եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունների շրջանում մրցաշրջանի մեկնարկային խաղերում անընդմեջ հաղթանակների քանակով ռեկորդը պատկանում է իտալական «Միլանին», որը 1992/93 մրցաշրջանը մեկնարկել է 13 անընդմեջ հաղթանակով:

Եվրոպական թոփ-5 ազգային լիգաների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ