Logo

Relevo. «Բարսելոնայի» առաջնային տրանսֆերային թիրախը «Լիվերպուլից» է

15:40 / 18.05.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը «Բարսելոնայի» առաջնային թիրախն է գալիք տրանսֆերային պատուհանին, հաղորդում է Relevo-ն:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և ըստ նրա՝ Կոլումբիայի հավաքականի խաղացողն այդ առումով ամենահարմար տարբերակն է կատալոնական գրանդի համար:

Լուիս Դիասի ու «Լիվերպուլի» միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: «Բարսելոնայում» հասկանում են, որ աստղային խաղացողին ձեռք բերելու համար հարկավոր է առնվազն 80 միլիոն եվրո թողնել տրանսֆերային շուկայում: Դա անելու համար կատալոնական ակումբը ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողների տրանսֆերային իրավունքները, քանի որ «Բարսելոնան» շարունակում է մնալ ֆինանսական ճգնաժամի մեջ: 

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի տարբերակը ևս արդիական է, սակայն Լուիս Դիասն առաջնահերթություն է Ֆլիկի համար:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ