Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն:
47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Արքայական ակումբի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել զբաղեցնել «Ռեալի» գլխավոր թիմի ղեկը:
Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Չաբի Ալոնսոն, որը հայտարարել է Լևերկուզենի «Բայերից» հեռանալու մասին: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա իտալացի Կառլո Անչելոտին:
Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 թվականից: