Logo

Relevo. Ռյուդիգերը կարող է ծնկի վիրահատության ենթարկվել

13:26 / 20.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը շուտով կարող է ծնկի վիրահատության ենթարկվել, հաղորդում է Relevo-ն:

Ռյուդիգերը մի քանի ամիս է, որ խաղում է ձախ ծնկի ցավերով։ Ֆուտբոլիստը մենիսկի խնդիրներ ունի, որը լրջացել է վերջին հանդիպումների լարվածության պատճառով։

Ծնկի հնարավոր վիրահատության մասին որոշում կկայացվի մրցաշրջանի ավարտին։ Գերմանացին այժմ ամենօրյա ռեժիմով աշխատում է ֆիզիոթերապևտների հետ՝ առաջիկա հանդիպումներին պատրաստ լինելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 48 հանդիպում, խփել երեք գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ