Logo

Ռեմսին խոշոր գումար է խոստանում իր շանը գտնողին

20:48 / 31.10.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Աարոն Ռեմսին, որն այժմ հանդես է գալիս ուելսյան «Պումասում», իր կորած շանը գտնողին կփոխանցի 20 հազար դոլար, հաղորդում է BBC-ն:

«Մեր Գեյլոյի մասին ցանկացած տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Հսկայական պարգևատրում կա։ Մենք բոլորս աղոթում ենք նրա անվտանգության և շուտափույթ տուն վերադառնալու համար»,- գրել է ուելսցին Instagram-ում։

Ռեմսիի ընտանիքն է հայտարարել, որ պարգևատրումը կկազմի 20 հազար դոլար: Մեկ շաբաթ է` բիգլ ցեղատեսակի շունը Սան Միգել դե Ալյենդեում կորել է: Մեկ շաբաթ առաջ ֆուտբոլիստը գտնողին խոստանում էր տալ 10 հազար դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ