Ֆրանսիական «Նիսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին կվերադառնա ուելսյան «Քարդիֆ Սիթի», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ուելսի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 13-ին բուժզննում կանցնի Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբում:
Հիշեցնենք, որ Ռեմսին «Քարդիֆի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2007-2008 թվականներին: Կարիերայի ընթացքում ուելսցին պաշտպանել է նաև Լոնդոնի «Արսենալի», անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի», Թուրինի «Յուվենտուսի», շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գույները:


