Ֆրանսիայի Լիգա 1-ի 2025/26 մրցաշրջանը մեկնարկեց անակնկալ արդյունքով. առաջին կեսից 10 ֆուտբոլիստով մնացած «Ռենը» տանը 1-0 հաշվով հաղթեց փոխչեմպիոն «Մարսելին»:
Միակ ու հաղթական գոլն ավելացված առաջին րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Լյուդովիկ Բլասը:
Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ 2»-ով:
Ֆրանսիայի Լիգա 1, առաջին տուր
«Ռեն» - «Մարսել»` 1-0
Լյուդովիկ Բլաս, 90+1
Հեռացում` Աբդելհամիդ Այթ Բուդլալ, 31 («Ռեն»)


