Logo

«Ռենը» դժգոհ է «Տոտենհեմի» դեմ խաղի հետաձգումից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.12.2021ՍՊՈՐՏ
Stade Rennais

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Տոտենհեմի» և «Ռենի» միջև այսօր նշանակված խաղը հետաձգվել է լոնդոնյան ակումբում կորոնավիրուսի դեպքերի պատճառով:

Ֆրանսիական ակումբը հաղորդագրություն է տարածել՝ իր դժգոհությունն արտահայտելով «Տոտենհեմի» հայտարարության վերաբերյալ:

«Տոտենհեմի» տարածած հաղորդագրությունից հետո «Ռենը» ցանկանում է պարզաբանել, որ՝

  1. ՈՒԵՖԱ-ի, «Տոտենհեմի» ու «Ռենի» ներկայացուցիչների միջև տեսակոնֆերանսի ընթացքում լոնդոնյան ակումբի տնօրենն ասել է, որ խաղը հետաձգելու մտադրություն կա: Սա միակողմանի որոշում էր՝ չհաստատված ոչ մեր, ոչ ՈՒԵՖԱ-ի կողմից,
  2. «Տոտենհեմի» տնօրենը հրաժարվեց հայտնել թիմում կորոնավիրուսով վարակված անձանց քանակը, թեև կանոնն ընդգծում է, որ խաղը պետք է անցկացվի, եթե թիմը կարող է հայտավորել 13 խաղացող և դարպասապահ,
  3. Նրանք վկայակոչել են բրիտանական իշխանությունների որոշումը՝ առանց ներկայացնելու որևէ պաշտոնական փաստաթուղթ: Քանի որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես չի հետաձգել խաղը(արդեն հետաձգել է-խմբ.), «Ռենը» հայտնում է խաղալու իր պատրաստակամությունը,
  4. Առերեսվելով այս «լոնդոնյան մառախուղին»՝ «Ռենն» իրավունք է վերապահում կրկին դիմելու ՈՒԵՖԱ-ին: Արդար խաղի նկատմամբ այս անտեսումը հատկապես ցայտուն է, երբ հաշվի ենք առնում այն, որ «Տոտենհեմն» առավոտյան էլեկտրոնային փոստի միջոցով հաստատել է, որ խաղը կայանալու է: Հետո, երբ «Ռենը» հասավ Լոնդոն, նրանք հայտարարեցին, թե խաղալու մտադրություն չունեն»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա