Լաս Վեգասում կայացել է NBA-ի գավաթի եզրափակիչը: «Միլուոկի Բաքսը» 97-81 հաշվով հաղթել է «Օկլահոմա Սիթի Թանդերին» և դարձել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության երկրորդ գավաթակիրը:
Եզրափակիչի ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոն: Հույնը թրիփլ-դաբլ է գրանցել՝ 26 միավոր, 19 անդրադարձ և 10 ասիստ:
«Միլուոկիի» կազմում տիտղոսը նվաճողների թվում է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, որը «Բաքսի» մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականն է:
Հիշեցնենք, որ NBA-ի գավաթն առաջին անգամ անցկացվել էր 2023-ին, երբ չեմպիոն էր դարձել «Լոս Անջելես Լեյքերսը»:


