Logo

Ռեշֆորդի առաջին գոլն ու «Բարսայի» հաղթանակը խոշոր հաշվով

17:07 / 04.08.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության հերթական ընկերական խաղում 5-0 հաշվով հաղթեց հարավկորեական «Տեգուին»։

«Բլաուգրանայի» կազմում անդրանիկ գոլը խփեց թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը։ Գավին գրանցեց դուբլ, իսկ Ռոբերտ Լևանդովսկին ու Տոնի Ֆեռնանդեսն աչքի ընկան մեկական գոլով։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին` Գամպերի գավաթի խաղում մրցելով իտալական «Կոմոյի» դեմ։

Ընկերական հանդիպում

«Տեգու» (Հարավային Կորեա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 0-5

Գավի, 21, 45+2, Ռոբերտ Լևանդովսկի, 27, Տոնի Ֆեռնանդես, 54, Մարկուս Ռեշֆորդ, 63

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ