Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկացնի Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ասթոն Վիլան» կվճարի 27-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի 70 տոկոսը: Մրցաշրջանի ավարտից հետո «Ասթոն Վիլան» հնարավորություն կունենա 40 միլիոն ֆունտով գնելու անգլիացու տրանսֆերային իրավունքը:
Ռեշֆորդը փետրվարի 2-ին բուժզննում կանցնի բիրմինգհեմյան ակումբի համար:
Հարձակվողը 2016 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:
🚨🟣🔵 Marcus Rashford to Aston Villa, here we go!
— Fabrizio Romano (@FabrizioRomano) February 2, 2025
Agreement in place on loan deal with over 70% salary covered by Villa.
Buy option clause worth £40m also included in contract with potential three year and half deal to follow.
Medical booked today. pic.twitter.com/3z5EogHyPs


