Logo

Ռեշֆորդը 21-րդ դարում «Բարսելոնայի» առաջին անգլիացի ֆուտբոլիստն է

23:02 / 23.07.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխված հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կատալոնական ակումբի առաջին անգլիացի ֆուտբոլիստն է 21-րդ դարում:

Մինչև Ռեշֆորդի տրանսֆերը «Բարսելոնայում» խաղացած վերջին անգլիացին լեգենդար Գարի Լինեկերն էր, որը 1986-1989 թվականներին էր պաշտպանել կատալոնական գրանդի գույները:

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանի ավարտին Իսպանիայի չեմպիոնը 27-ամյա Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն կունենա: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ