Logo

Ռեշֆորդը պատրաստ է հունվարին հեռանալ «Յունայթեդից»

11:29 / 25.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է հեռանալ ակումբից, հայտնում է հանրահայտ լրագրող Նիկոլո Սկիրան:

27-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է իր կարգավիճակից և չի փոխել ծրագրերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունյացիները պատրաստ են արդեն հունվարին ազատվել Ռեշֆորդից և տրանսֆերի են հանել նրան: Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ անգլիացին այլևս ոչինչ չի կարող տալ թիմին:

Այդ տրանսֆերով «Յունայթեդը» կթեթևացնի աշխատավարձի բյուջեն, քանի որ անգլիացին շաբաթական ստանում է 365 հազար ֆունտ սթերլինգ:

Հիշեցնենք, որ Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 8 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա