Logo

Ռեստարտ. Ինչ փոփոխություններ են կատարվել հայկական թիմերում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
18:50 / 10.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Աշուն-գարուն ձևաչափով անցկացվող առաջնությունների շրջանում ամենամեծ դադարներից մեկը Հայաստանում է: Դեկտեմբերի կեսը և ամբողջ հունվարն ակումբները տրամադրում են սելեկցիային, իսկ փետրվարին՝ գրանցում այդ գործարքները: Հայաստանում տրանսֆերային պատուհանը պաշտոնապես բացվում է փետրվարի 1-ին և փակվում փետրվարի 28-ին, սակայն շատ ֆուտբոլիստներ հունվարից միանում են իրենց նոր ակումբներին: Դրանով պայմանավորված՝ երբ փետրվարի 19-ին մեկնարկի մրցաշրջանի երկրորդ հատվածը, շատ թիմերում կլինեն բազմաթիվ նորեկներ և հեռացած խաղացողներ:

FastNews-ը ներկայացնում է փետրվարի 10-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործարքները, իսկ մարտին կամփոփենք ձմեռային տրանսֆերային պատուհանը:

«Փյունիկ»

Հեռացել են.

Դարպասապահ՝ Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»)

Պաշտպաններ՝ Խամես Սանթոս («Նոա»), Խուան Բրավո

Կիսապաշտպաններ՝ Արտակ Գրիգորյան (ավարտել է կարիերան), Եվգենի Կոչուկ

Հարձակվողներ՝ Ժոաու Պարեդեշ («Մանամա», Բահրեյն), Խոսե Կարաբալյո

Եկել են.

Դարպասապահ՝ Նիկիտա Ալեքսեև («Ուրալ-2», Ռուսաստան)

Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան («Քինդաու Ուեստ Քոսթ», Չինաստան) Ժոել Բոպեսու («Ժալգիրիս», Լիտվա)

Կիսապաշտպաններ՝ Արթուր Գրիգորյան («Արարատ»), Դանիլ Կուլիկով («Դինամո Մինսկ», Բելառուս)

Հարձակվողներ՝ Մատաս Վարեիկա («Հեգելման», Լիտվա), Թեմուր Ջիկիա («Վոլգա», Ռուսաստան)

«Նոա»

Հեռացել է.

Պաշտպան՝ Պաբլո Սանթոս

Եկել են.

Պաշտպաններ՝ Խամես Սանթոս («Փյունիկ»), Ներմին Զոլոտիչ («Կասա Պիա», Պորտուգալիա)

Հարձակվող՝ Բրունու Ալմեիդա («Սանտա Կլարա», Պորտուգալիա)

«Արարատ-Արմենիա»

Հեռացել են.

Դարպասապահ՝ Արսեն Բեգլարյան («Վան»)

Հարձակվողներ՝ Արթուր Սերոբյան («Շերիֆ», Մոլդովա), Ալեքսիս Ռոդրիգես

Եկել են.

Դարպասապահ՝ Հենրի Ավագյան («Փյունիկ»)

Պաշտպան՝ Ռոմերսիո («Բոտաֆոգո Պարաիբանո»)

Հարձակվող՝ Ժիրայր Շաղոյան («Դեբրեցեն», Հունգարիա, վարձակալության ավարտ)

«Ուրարտու»

Հեռացել են.

Դարպասապահներ՝ Հայկ Ղազարյան (ԲԿՄԱ, վարձակալություն), Մխիթար Ումրեյան («Վեստ Արմենիա»)

Կիսապաշտպաններ՝ Լուկման Գիլմոր, Անդրեյ Կրավչուկ

Հարձակվողներ՝ Իվան Իգնատև («Կաբիլիե», Ալժիր), Լեոն Սաբուա, Գևորգ Տարախչյան

Եկել են.

Կիսապաշտպաններ՝ Ալեֆ Սանթոս («Դինամո Բաթում», Վրաստան), Մաքսիմ Պալիենկո («Ակրոն», Ռուսաստան)

Հարձակվող՝ Բրունո Միչել («Ֆիգերենսե», Բրազիլիա)

«Ալաշկերտ»

Հեռացել են.

Պաշտպաններ՝ Վասպուրակ Մինասյան, Վաժա Պացացիա, Քիլնթոն Բագուրա, Վադիմ Պարամանով

Կիսապաշտպաններ՝ Մուրիլո Ռոսա («Դեմոկրատա», Բրազիլիա), Նարեկ Հովհաննիսյան, Վահագն Հայրապետյան

Հարձակվողներ՝ Բլադիմիր Դիաս («Դեպորտիվո Սան Պեդրո», Գվատեմալա), Ջեֆերսոն Ռեիս («Ռիվեր Աթլետիկո», Բրազրլիա), Ժոզե Էմբալո, Զաքարիա Սանոգո

Եկել են.

Պաշտպաններ՝ Եվգենի Գուլեցկի («Վիտեբսկ», Բելառուս), Անան Մենսա («Լեռնային Արցախ»)

Կիսապաշտպաններ՝ Մարիո-Ջեյսոն Կիկոնդա («Բեսա», Ալբանիա), Միքայել Այվազյան («Արարատ-2»)

Հարձակվող՝ Խրիստոս Կոունտոուրիոտիս («Թելավի», Վրաստան)

«Արարատ»

Հեռացել են.

Պաշտպան՝ Սանդրո Տրեմուլե

Կիսապաշտպաններ՝ Արթուր Գրիգորյան («Փյունիկ»), Կասիմ Հաջի («Ժալգիրիս», Լիտվա)

Հարձակվող՝ Հիլարիոն Գուր («Գենտ», Բելգիա)

Եկել է
Պաշտպան՝ Մարվին Էվունա

«Վեստ Արմենիա»

Հեռացել են.

Դարպասապահ՝ Անատոլի Այվազով («Վան»)

Կիսապաշտպան՝ Բրահիմա Կանդե («Տարշեին», Մալթա)

Հարձակվողներ՝ Զախար Տարասենկո («Պելիստեր Բիտոլա», Հյուսիսային Մակեդոնիա), Հաջի Դրամե («Բրերա Ստրումիցա», Հյուսիսային Մակեդոնիա)

Եկել են.

Դարպասապահ՝ Մխիթար Ումրեյան («Ուրարտու»)

Պաշտպաններ՝ Դավիթ Սարգսյան («Միկա»), Մարկո Սևիլյա («Արձիվ», Ֆրանսիա), Ռոմեն Բլեք («Չիկագո Ֆայր-2», ԱՄՆ)

Հարձակվող՝ Ջոնել Դեսիրե («Թելավի», Վրաստան)

«Շիրակ»

Նորեկներ և հեռացողներ չկան:

«Վան»

Հեռացել են.

Դարպասապահ՝ Դանիլ Պոլյանսկի

Հարձակվող՝ Ջոն Բատիգի («Բոտև», Բուլղարիա, վարձակալության ավարտ)

Եկել են.

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»), Անատոլի Այվազով («Վեստ Արմենիա»)

Հարձակվող՝ Մալիկա Օդեյնիկա («Բոտև», Բուլղարիա)

«Գանձասար»

Նորեկներ և հեռացողներ չկան:

ԲԿՄԱ

Հեռացող չկա

Նորեկ.

Դարպասապահ՝ Հայկ Ղազարյան («Ուրարտու»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ