Logo

Reuters. Էնցո Ֆեռնանդեսը հեռացել է Արգենտինայի հավաքականի ճամբարից

23:34 / 11.10.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսն աջ ծնկի հատվածում խնդիրներ ունի, ինչի պատճառով հեռացել է Արգենտինայի ազգային հավաքականի ճամբարից, հաղորդում է Reuters-ը:

24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր Վենեսուելայի հավաքականի դեմ Ֆլորիդայում կայացած ընկերական խաղին: Աշխարհի չեմպիոնները հաղթել էին 1-0 հաշվով:

Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականը հոկտեմբերի 14-ին ընկերական խաղում կմրցի Պուերտո Ռիկոյի թիմի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ