Logo

Reuters. NBA-ը հաստատել է «Լեյքերսի» վերահսկիչ բաժնեմասի վաճառքը

00:45 / 31.10.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կառավարիչների խորհուրդը միաձայն հաստատել է «Լոս Անջելես Լեյքերսի» վերահսկիչ բաժնեմասի վաճառքն ամերիկացի գործարար Մարկ Ուոլթերին, հաղորդում է Reuters-ը:

10 միլիարդ դոլարի գործարքը կլինի սպորտային ֆրանշիզայի պատմության մեջ ամենաթանկ վաճառքը:

65-ամյա Ուոլթերը, որը բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» ակումբի և կանանց բասկետբոլի «Լոս Անջելես Սփարքս» թիմի (WNBA) սեփականատերն է, հունիսին համաձայնել էր Բաս ընտանիքից գնել վերահսկիչ բաժնեմասը: Բաս ընտանիքը կպահպանի բաժնետոմսերի մոտավորապես 15 տոկոսը: Ջինի Բասը կմնա թիմի կառավարիչ տնօրենն առնվազն 5 տարի:

«Լեյքերսն» NBA-ի 17 չեմպիոնական տիտղոս ունի, զիջում է միայն «Բոստոն Սելտիքսին» (18 տիտղոս):

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ