Logo

Ռեյնան նոր պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ և վարձակալությամբ տեղափոխվել է Անգլիա

11:13 / 01.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դորտմունդի «Բորուսիայի» ամերիկացի կիսապաշտպան Ջիովանի Ռեյնան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ և վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթ», հաղորդում է գերմանական ակումբի կայքը:

21-ամյա ֆուտբոլիստի և դորտմունդյան ակումբի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Վարձակալական պայմանագրում տրանսֆերային իրավունքը գնելու կետ ներառված չէ, ուստի Ռեյնան «Բորուսիա» կվերադառնա ընթացիկ մրցաշրջանից հետո:

Ջիո Ռեյնան Դորտմունդի «Բորուսիայի» համակարգում է 2019 թվականից, ակումբի ակադեմիային միացել է «Նյու Յորք Սիթիից»: ԱՄՆ-ի հավաքականի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 24 խաղ, խփել է 7 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ