Գլազգոյի «Ռեյնջերսը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ֆիլիպ Կլեմանին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Շոտլանդական ակումբը շնորհակալություն է հայտնել 50-ամյա մասնագետին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում։
Բելգիացի մարզիչը «Ռեյնջերսը» գլխավորում էր 2023 թ. հոկտեմբերից։ Ակումբը նրա ղեկավարությամբ 86 խաղում տարել է 55 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի արդյունք, կրել է 16 պարտություն, նվաճել Շոտլանդիայի Լիգայի գավաթը։
«Ռեյնջերսը» Շոտլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 27 խաղի հետո 56 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Սելթիկից» հետ է մնում 13 միավորով։


