Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) բողոքարկման կոմիտեն մերժել է «Օսասունայի» դիմումը, որը վերաբերում էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ինյիգո Մարտինեսին, հայտնում է Marca-ն:
Սահմանված կանոններով՝ եթե ֆուտբոլիստը հրավիրվում է ազգային հավաքական, բայց հետո դուրս է մնում հայտացուցակից, ապա ակումբ վերադառնալուց հետո նա 5-օրյա ժամկետում չի կարող հանդիպման մասնակցել:
«Օսասունայի» փաստաբանները բողոք էին ներկայացրել Լա լիգային, քանի որ Ինյիգո Մարտինեսը մասնակցել էր թիմերի միջև մարտի 27-ին կայացած հանդիպմանը:
RFEF-ի կարգապահական կոմիտեն բողոքը մերժել էր՝ պատճառաբանելով, որ Մարտինեսի՝ հավաքական հրավիրվելը չեղարկվել է ֆեդերացիայի ցուցումով:
«Օսասունան» դիմել էր բողոքարկման կոմիտե, սակայն կրկին բացասական պատասխան է ստացել:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Օսասունային»:


