Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Ռաֆայել Լուզանն Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչից առաջ՝ պաշտոնական ընթրիքին, հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է SPORT-ը:
«CTA-ը (Մրցավարների տեխնիկական կոմիտե-խմբ.) իմ պատասխանատվության տակ է։ Ես չեմ մտնի այդ թեմայի մեջ. այսօր մենք պետք է կենտրոնանանք առիթը վայելելու վրա: Մենք աշխատում ենք արդեն շատ օրեր և երկար ժամանակ։ Սևիլիայում հազարավոր երկրպագուներ կան, իսկ ամբողջ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ։ Ես կոչ եմ անում բոլորին գործել պատասխանատու կերպով, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա։ Տարածաշրջանային կառավարության, քաղաքապետարանի և նահանգային խորհրդի հետ մենք պատրաստ ենք ապահովել, որ ամեն ինչ լավ ընթանա:
Ես որևէ մեկնաբանություն չեմ անի «Ռեալի» դժգոհությունների մասին: Բոլորը գիտեն, թե ինչ պետք է անեն: Ես արդեն խոսել եմ «Ռեալի» ղեկավարության հետ, և մենք կշարունակենք աշխատել մեր ներկայիս նախաձեռնությունների վերաբերյալ: Մենք աշխատում ենք «Ռեալի» հետ նոր հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ», - ասել է Լուզանը:
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ ժամը 23:55-ին:


