Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին խոսել է «Ոսկե գնդակի» 2013 թ. մրցանակաբաշխության մասին.
«Դա կատարյալ տարի էր ինձ համար։ Ավելիին հասնելն անհնար էր։ 2013 թ. «Ոսկե գնդակը» հավերժ կմնա անարդարություն։ Մինչև օրս բացատրություններ եմ փնտրում։ Այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու քվեարկությունը երկարաձգվեց երկու շաբաթով։
Մեսին ու Ռոնալդուն միշտ հարգել են ինձ։ Նրանք հասկանում էին, որ ես իրենց մակարդակում եմ այդ պահին։ Եթե ավելի անկեղծ` 2013 թվականին որևէ պատճառ չունեի նրանց նախանձելու համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ Ռիբերին 2013 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում զբաղեցրել էր երրորդ տեղը։ Մրցանակին արժանացել էր Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Լիոնել Մեսին երկրորդն էր։