Logo

Ռիբերին ավարտել է կարիերան

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:41 / 21.10.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ֆրանկ Ռիբերի

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Չնայած վերջին երեք ամիսների ընթացքում կատարված բոլոր փորձերին, ծնկիս ցավը միայն ուժեղացավ, և բժիշկները հասկացրին, որ ես այլևս չեմ կարողանա խաղալ: Ուստի ես պետք է ավարտեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։ Սա իմ կյանքի գեղեցիկ գլխի ավարտն է»,- հայտնել է 39-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակած տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ Ֆրանկ Ռիբերիի վերջին ակումբն իտալական «Սալերնիտանան» էր, որի գույները պաշտպանում էր 2021 թվականի սեպտեմբերից:

Բացի «Բավարիայից» և «Սալերնիտանայից», Ռիբերին խաղացել էր նաև ֆրանսիական «Բուլոնում», «Օլիմպիկ Ալեսում», «Բրեստում», «Մեցում», «Մարսելում», Ստամբուլի «Գալաթասարայում» և իտալական «Ֆիորենտինայում»:

Ֆրանսիայի հավաքականում կիսապաշտպանը մասնակցել է 81 հանդիպման և դարձել 16 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ