Logo

«Blade Runner 2099»-ի գործադիր պրոդյուսերը կլինի Ռիդլի Սքոթը

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:33 / 16.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Blade Runner 2099

Ռեժիսոր Ռիդլի Սքոթը կլինի «Blade Runner 2099» սերիալի գործադիր պրոդյուսերը: Նմանատիպ նախագիծ ստեղծելու պլանների մասին հայտարարվել էր դեռ փետրվարին, սակայն Amazon-ը միայն հիմա է հավանություն տվել սցենարի մշակմանը, գրում է The Wrap-ը։

Սյուժեի մանրամասները դեռևս անհայտ են, բայց գործողությունները տեղի կունենան Ռայան Գոսլինգի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի իրադարձություններից 50 տարի անց։

Սերիալի ռեժիսորը կլինի Սիլկա Լուիզան:

Պրոդյուսերները խոստացել են, որ սերիալը կլինի «սադրիչ» և նախորդ ֆիլմերի «արժանի շարունակությունը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ