Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը Deadline-ին տված հարցազրույցում քննադատել է «սուպերհերոսական» ֆիլմերը՝ թույլ սցենարների համար և ասել, որ նման ֆիլմերին հիմնականում «փրկում են» հատուկ էֆեկտները:
«Ինչո՞ւ սուպերհերոսների ֆիլմերը լավ սյուժե չունեն: Հիմնականում հատուկ էֆեկտներն են փրկում նրանց, և դա ձանձրալի է դառնում բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հատուկ էֆեկտներով», – բացատրեց Սքոթը:
Կինոռեժիսորի խոսքով, ինքը սցենարի առումով երեք լավ «սուպերհերոս» ֆիլմ է նկարահանել՝ «Alien»-ը Սիգուրնի Ուիվերի հետ, «Blade Runner»-ը Հարիսոն Ֆորդի հետ և «Gladiator»-ը Ռասել Քրոուի հետ։
Ավելի վաղ ռեժիսոր Թերի Գիլիամը հայտնել էր, որ կինոթատրոններում սուպերհերոսների ֆիլմերի գերիշխանության պատճառով տուժում են ավելի փոքր կինոնախագծերը: