Logo

Ռիհադ Մահրեզը սոցցանցերում հայտնել է, որ ավարտում է կարիերան

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 07.03.2018ՍՊՈՐՏ
promo342257661 - Ռիհադ Մահրեզը սոցցանցերում հայտնել է, որ ավարտում է կարիերան

«Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Բժիշկների հետ խորհրդատվություններից հետո որոշեցի թողնել ֆուտբոլը: Քանի որ իմ ֆուտբոլային կարիերան մոտենում է ավարտին, ցանկանում եմ մի քանի խոսք ասել: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այս հիանալի քաղաքում ցույց տված աջակցության և բարության համար: Դուք միշտ կմնաք իմ սրտում»:

Նշենք, որ այս ինֆորմացիան պաշտոնապես դեռևս չի հաստատվել: Որոշ բրիտանական ԶԼՄ-ներ ենթադրում են, որ 27-ամյա ֆուտբոլիստի էջը կարող է ենթարկված լինել հակերների հարձակմանը:

Հիշեցնենք, որ Մահրեզը մեկ ամիս առաջ է վերադարձել «Լեսթերի» հետ մարզումներին, որը նա բոյկոտում էր «Մանչեսթեր Սիթի» չկայացած տրանսֆերի պատճառով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ