Logo

Ռիհաննան երրորդ անգամ մայր է դարձել

11:48 / 26.09.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռիհաննան ուրախացրել է իր հետևորդներին հուզիչ լուրով. սեպտեմբերի 13-ին լույս աշխարհ է եկել փոփ աստղի և ռեփերի դուստրը։ Փոփի թագուհին երրորդ անգամ մայր է դարձել. նա և A$AP Rocky-ն արդեն ունեն երկու որդի՝ RZA-ն և Riot-ը։

«Ռոքի Այրիշ Մայերս։ 2025 թվականի սեպտեմբերի 13», - գրել է արտիստն իր փոքրիկի լուսանկարին կից։

Զույգի երեխայի սպասելու մասին լուրը տարածվեց այս տարվա մայիսին։ 37-ամյա Ռիհաննան ցուցադրեց իր մեծացող փորիկը Նյու Յորքում զբոսնելիս՝ «Մետ Գալա»-ից առաջ։ Հաջորդ ամիս Ռոքին ակնարկեց իրենց չծնված երեխայի սեռը՝ անընդմեջ երկու տղա ունենալուց հետո։ Երբ «Entertainment Tonight»-ի լրագրողը հարցրեց, թե արդյոք նա և Ռիհաննան աղջիկ են սպասում, նա պատասխանեց՝ այո։

Երեխայի անվան վերաբերյալ Ռիհաննան անմիջապես հայտնեց երկրպագուներին․ իր երեխաների անունները միշտ կսկսվեն «R» տառով։ Երաժիշտները միասին են հինգ տարի. զույգը սկսել է հանդիպել 2020 թվականին՝ երկար տարիների ընկերությունից հետո, բայց նրանք դեռևս պաշտոնական չեն դարձրել իրենց հարաբերությունները։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ