Logo

Ռիկարդու Կարվալյուն կարող է դառնալ Ռոբերտո Մարտինեսի օգնականը

19:40 / 03.02.2023ՍՊՈՐՏ
null

Պորտուգալիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը նոր օգնականի փնտրտուքների մեջ է, հայտնում է A Bola-ն:

49-ամյա մասնագետը ցանկանում է իր մարզչական շտաբում ընդգրկել պորտուգալացի մարզիչի: Այս պահին դիտարկվում է Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Չելսիի» նախկին պաշտպան Ռիկարդու Կարվալյուի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Ռոբերտո Մարտինեսը փոխարինել է Լեհաստանի հավաքականը գլխավորած Ֆերնանդու Սանտուշին:

Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացին գլխավորել է նաև «Սուոնսին», «Ուիգանը», «Էվերթոնը» և Բելգիայի հավաքականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ