«Ռեդ Բուլի» ու «Մաքլարենի» նախկին պիլոտ Դեն Ռիկիարդոն երկրպագուների հետ շփման ընթացքում պատմել է, թե ինչ ծրագրեր ունի Ֆորմուլա 1-ից հեռանալուց հետո:
«Ես իմ խանութն եմ բացել Նյու Յորքում, սիրում եմ ճանապարհորդել, ինձ դուր է գալիս բլոգեր դառնալու միտքը, կարծում եմ կհաջողեմ այդ ոլորտում»,- ասել է Ռիկիարդոն։
Երկրպագուի հարցին, թե արդյո՞ք Ռիկիարդոն չի մտածում 2026 թվականին Ֆորմուլա 1 վերադառնալու և «Կադիլակի» հետ պայմանագիր կնքելու մասին, ավստրալացին պատասխանել է․ «Ոչ, բավական է արդեն, այլևս չեմ վերադառնա Ֆորմուլա 1: Ինձ համար այդ թեման փակված է»: