Լոնդոնի «Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը ուրախությամբ է ընդունել ազգային թիմ հոգեբան հրավիրելու որոշումը:
«Հավաքականի համար շատ կարևոր է հոգեբան ունենալը: Միայն մենք գիտենք, թե ինչ ճնշում ենք զգում խաղադաշտում: Ես շատ ծանր ժամանակահատված եմ ապրել ու շատ եմ տառապել: Ժամանակին անդունդի եզրին էի, բայց հոգեբանը փրկեց ինձ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN Brasil-ը:
Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Ռիշարլիսոնը հոգեբան էր վարձել այն բանից հետո, երբ շուրջ մեկ տարի չէր կարողանում մարզավիճակ հավաքել:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել է 11 գոլի հեղինակ:

-30.jpg)
