Logo

Ռիշարլիսոնը Ռոնալդոյին սովորեցրել է «աղավնու պարը» (տեսանյութ)

17:17 / 06.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Բրազիլիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնն աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոյի հետ հարցազրույցից հետո վերջինիս սովորացրել է «աղավնու պարը», որով, սովորաբար, նշում է խփած գոլերը:

Լեգենդար բրազիլացու առաջին փորձը բավական լավ է ստացվել:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի հավաքականի դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման (4-1) 29-րդ րոպեին Ռիշարլիսոնը խփել էր բրազիլացիների երրորդ գոլն ու այն «աղավնու պարով» տոնել գլխավոր մարզիչ Տիտեի հետ: 25-ամյա հարձակվողը 3 գոլ է խփել ԱԱ-2022-ում: 

Քառորդ եզրափակիչում բրազիլացիները դեկտեմբերի 9-ին կհանդիպեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ