Logo

«Ռիվեր Փլեյթը»՝ Արգենտինայի չեմպիոն

12:46 / 16.07.2023Ֆուտբոլ
null

«Ռիվեր Փլեյթը» ռեկորդային՝ 38-րդ անգամ հռչակվեց Արգենտինայի չեմպիոն:

Արգենտինայի առաջնության 25-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» Բուենոս Այրեսի «Մոնումենտալ Լիբերթի» մարզադաշտում մրցեց «Էստուդիանտեսի» հետ և հաղթեց 3-1 հաշվով:

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լուկաս Բելտրանը, ուրուգվայցի կիսապաշտպան Նիկոլաս դե լա Կրուսը և արգենտինացի կիսապաշտպան Էսեկիել Բարկոն, որն իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Էստուդիանտեսի» միակ գոլը խփեց ուրուգվայցի հարձակվող Մաուրո Մենդեսը:

«Ռիվեր Փլեյթը» 26 խաղից հետո վաստակել է 60 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել երկրորդ տեղում ընթացող «Տալիերեսի» համար, որն առաջատարին զիջում է 12 միավոր և մեկ խաղ ավելի է անցկացրել:

Արգենտինայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռիվեր Փլեյթ» - «Էստուդիանտես»՝ 3-1

Լուկաս Բելտրան, 2, Նիկոլաս դե լա Կրուս, 18, Էսեկիել Բարկո, 31 (11մ) - Մաուրո Մենդես, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա