Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևն ավարտել է մրցելույթը Ռիո դե Ժանեյրոյի ATP-500 շարքի մրցաշարում։
Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը մրցաշարի քառորդ եզրափակիչում 6-4, 3-6, 4-6 հաշվով պարտվել է Ֆրանսիսկո Կոմեսանային (86-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։
Արգենտինացի թենիսիստը կիսաեզրափակիչում կմրցի Ալեքսանդր Մյուլերի (Ֆրանսիա, 60-րդ ռակետ) դեմ։


