Logo

Ռիո Ֆերդինանդը խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդին»

17:15 / 10.01.2023• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել գնել Լոնդոնի «Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնի տրանսֆերային իրավունքը:  

««Մանչեսթեր Յունայթեդ», առաջարկ արե՛ք Հարի Քեյնին: «Տոտենհեմ», ներողություն, բայց ձեր ակումբը ոչինչ չի հաղթում: Այս թիմում Հարին կմնա առանց մրցանակների: 

Նրա տեղափոխության համար պետք է վճարել լուրջ գումար, սակայն փոխարենը «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա հարձակվող, որը կայուն գոլեր է խփում: Քեյնը շատ է պետք»,- անգլիացու խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ավագը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 32 խաղում խփել է 19 գոլ ու կատարել 3 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ