Logo

Ռիո Ֆերդինանդը որոշել է իրեն փորձել այլ մարզաձևում

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 19.09.2017ՍՊՈՐՏ
Rio Ferdinand 014 - Ռիո Ֆերդինանդը որոշել է իրեն փորձել այլ մարզաձևում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան և ավագ Ռիո Ֆերդինանդը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց 2 տարի անց որոշել է զբաղվել այլ մարզաձևով, փոխանցում է BBC-ն:

38-ամյա Ֆերդինանդը որոշել է փորձել իրեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Ֆերդինանդը արդեն մի քանի ամիս է, ինչ անձնական մարզիչ Մել Դինի հետ մարզվում է, շուտով նրա հետ աշխատելու է Մեծ Բրիտանիայի հավաքականի նախկին մարզիչ Ռիչի Վուդհեյլը, որը նախկին ֆուտբոլիստի մեջ մեծ պոտենցիալ է տեսնում: Պրոֆեսիոնալ կարիերա սկսելու համար նա պետք է Բրիտանական Բոքսի Խորհրդի լիցենզիա ստանա:

«Ես անում եմ սա, որովհետև սա մարտահրավեր է: Ես տիտղոսներ եմ նվաճել, իսկ հիմա ուզում եմ գոտիներ»,-ասել է Ֆերդինանդը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ