Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզը տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արաբական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո: Մահրեզի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Մահրեզը 2018 թվականի հուլիսից էր խաղում Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի կազմում: Վինգերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել էր 236 խաղի, խփել 78 գոլ և կատարել 59 գոլային փոխանցում:


