Logo

RMC Sport. Նեյմարը Մեսիին առաջարկել է ՊՍԺ-ի 10 համարը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
messi 1 1 - RMC Sport. Նեյմարը Մեսիին առաջարկել է ՊՍԺ-ի 10 համարը

ՊՍԺ-ի հարձկավող Նեյմարը փորձում է «Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսիին համոզել տեղափոխվել ֆրանսիական ակումբ:

Բրազիլացին արգենտինացուն առաջարկել է 10 համարի խաղաշապիկը, որով նա ելույթ է ունենում փարիզյան թիմում, տեղեկացնում է RMC Sport-ը:

«Ոսկե գնդակի» 6-ակի մրցանակակիրը հրաժարվել է այդ առաջարկից: Նա Նեյմարի 10 համարը չի վերցնի, նույնիսկ եթե համաձայնի տեղափոխվել ՊՍԺ:

Մեսին 2008 թվականից «Բարսելոնայում» խաղում էր 10 համարի մարզաշապիկով: Մինչև այդ առաջ նա կրել է 19 և 30 համարները:

Երեկ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» չի կարողացել գրանցել իր առաջատարի հետ նոր պայմանագիրը և պաշտոնապես հրաժեշտ է տվել նրան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ