Logo

RMC Sport. «Ռոմայի» 13 երկրպագու կկանգնի դատարանի առաջ

19:49 / 25.09.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» 13 երկրպագու կկանգնի Նիսի քրեական դատարանի առաջ, հաղորդում է RMC Sport-ը:

Ֆրանսիայի դատախազությունը «անձանց նկատմամբ դիտավորյալ բռնություն գործադրելու», «գույքը ոչնչացնելու կամ վնասելու մտադրությամբ խմբին աջակցելու», «արգելված սառը զենք պահելու» և այլ մեղադրանքներ է առաջադրել իտալական ակումբի երկրպագուներին:

«Ռոմայի» և ֆրանսիական «Նիսի» երկրպագուների միջև դաժան բախումներ էին եղել Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ: Ոստիկանությունը ձերբակալել էր 102 երկրպագու, առգրավել երկաթե ձողեր և մահակներ:

Բախումներին մասնակցած մյուս երկրպագուներին 6 ամսով կարգելվի մուտք գործել Նիս։

Հիշեցնենք, որ հռոմեական թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 2-1 հաշվով:

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ