«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա»:
«Ռոբերտը կարևոր խաղացող էր, սակայն «Բավարիայի» սիրտը դեռ տեղում է. Մանուն (Նոյեր), Յոն (Կիմիխ), Թոմասը (Մյուլեր):
Երբ հրավիրում են «Ռեալը», «Բարսելոնան» ու «Բավարիան», բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել: Մյուս ակումբները ստիպված են ավելի շատ վճարել», իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է լրագրող Տոբի Ալտշեֆլյայի թվիթերյան էջը:
Հուլիսի 24-ին՝ ժամը 03:00-ին, ընկերական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» մրցելու է «Բավարիայի» հետ:


