«Ռոմայի» և «Ֆիորենտինայի» որոշ ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով՝ տեղեկացնում են ակումբների պաշտոնական կայքերը։ Վարակված ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվել:
Երկու խաղացող վարակվել է «Ռոմայում», երեքը՝ «Ֆիորենտինայում»:
Միաժամանակ «Ռոման», ինչպես սովորաբար, չի հայտնել, որ նշված բոլոր խաղացողները պատվաստված են։ Ինչպես ենթադրում է Football Italia-ն, դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վարակվածների թվում կան այնպիսիք, որոնք հրաժարվել են պատվաստվելուց։
Ըստ կանոնակարգի՝ պատվաստված ֆուտբոլիստները հինգ օր պետք է մնան ինքնամեկուսացման մեջ, իսկ նրանք, որոնք չեն պատվաստվել, տասը օր։