Logo

«Փյունիկի» մարզիչ․ ««Դյուդելանժի» դեմ խաղալը կլինի ավելի դժվար»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:54 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
null

Երևանի «Փյունիկի» մարզիչ Ռոման Մանարյովը նախախաղային ասուլիսում խոսել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման մասին։ Քանի որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկված է, նախախաղային մամուլի ասուլիսին ներկայացել է նրա օգնականը: 

- «Փյունիկն» ունի՞ կորուստներ վաղվա խաղից առաջ:

- Շատ լուրջ ենք պատրաստվել խաղին, կատարելու ենք թե՛ պարտադրված փոփոխություններ, թե՛ տակտիկական: Մրցակիցը լուրջ թիմ է, որը եվրագավաթներում խաղալու մեծ փորձ ունի: 

- Նոր անուններ կլինե՞ն վաղվա խաղում: Ի՞նչ վիճակում է Անդրե Մենսալաոն:

- Մենսալաոն լավ մարզավիճակում է, սակայն նրա մասնակցությունը խաղին պարզ կլինի վաղը: Չէի ցանկանա խոսել կոնկրետ դիրքերի մասին, որտեղ փոփոխություններ են լինելու:

- Ի՞նչ վիճակում են թիմի հարձակվողները՝ հաշվի առնելով, որ նախորդ խաղում գոլերը խփել էր պաշտպանը:

- Տարբերություն չենք դնում հարձակվողների, կիսապաշտպանների և պաշտպանների միջև. գոլ է խփում մեր խաղացողը:

- Քիչ առաջ «Դյուդելանժի» գլխավոր մարզչի օգնականը ասաց, որ «Փյունիկն» ավելի ուժեղ թիմ է, քան «Տիրանան», որի դեմ խաղացել են նախորդ փուլում: Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ «Կլուժն» ավելի լուրջ մրցակից էր, քան «Դյուդելանժը»:

- «Դյուդելանժն» ավելի կազմակերպված թիմ է: Նրանց դեմ խաղալն ավելի դժվար կլինի: Այս թիմը համբերատար սպասում է և հիանալի օգտագործում իր շանսը: Կարծում եմ՝ բարդ խաղ է լինելու, սակայն վստահեցնում եմ, որ բավարար ժամանակ ենք ունեցել պատրաստվելու համար:

«Փյունիկ» - «Դյուդելանժ» հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ