Logo

«Ռոմայի» երկու ֆուտբոլիստ տեղափոխվեց իսպանական ակումբ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:54 / 14.01.2022ՍՊՈՐՏ

 

Բորխա Մայորալ

«Ռոմայի» միանգամից երկու ֆուտբոլիստ հեռացավ թիմից: Ակումբը լքել են Բորխա Մայորալն ու Գոնսալո Վիլյարը՝ հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։ Երկու

ֆուտբոլիստներն էլ իրենց կարիերան կշարունակեն «Խետաֆեում»՝ մադրիդյան ակումբում ելույթ ունենալով վարձակալական հիմունքով(մինչև մրցաշրջանի ավարտը-խմբ.): 23-ամյա Գոնսալո Վիլյարը «Ռոմային» է միացել 2020 թվականի հունվարին։

Տեղափոխությունից հետո իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 64 հանդիպում։ Բորխա Մայորալն Իտալիայի մայրաքաղաքային ակումբին միացել է 2020 թվականի ամռանը։ 24-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրած 56 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա