Logo

Ռոնալդինյոն ասել է՝ ով է լավագույն պաշտպանը, որի դեմ խաղացել է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:26 / 25.03.2022ՍՊՈՐՏ
Պաոլո Մալդինի

Ռոնալդինյոն Պաոլո Մալդինիին անվանել է լավագույն պաշտպանը, որի դեմ երբևէ խաղացել է։

«Բարսելոնայի» և «Միլանի» նախկին հարձակվողին խնդրել են նշել ամենաուժեղ խաղացողներին, որոնց հետ և դեմ խաղացել է:

«Ես կսկսեմ ամենապարզից. լավագույնը, որի դեմ խաղացել եմ, Պաոլո Մալդինին է: Նա միշտ եղել է լավագույն պաշտպանը, որին ես երբևէ տեսել եմ:

Եվ ես բախտ եմ ունեցել նույնիսկ խաղալ նրա հետ նույն թիմում։ Եվ այսօր մենք ընկերներ ենք, և դա ինձ ավելի է գոհացնում. ես իմ կուռքի ընկերն եմ։

Իսկ ինչ վերաբերում է լավագույնին, ում հետ խաղացել եմ, հարցը բարդ է. Ինձ բախտ է վիճակվել ելույթ ունենալ լեգենդների հետ՝ Ռոմարիո, Ռոնալդո… Ինձ համար դժվար է ընտրել մեկին»,- բրազիլացու խոսքը փոխանցում է ESPN-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ