Logo

Ռոնալդուն ասել է՝ որքան է պատրաստվում խաղալ և անդրադարձել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:02 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդու- Fifa the Best 2021

Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն մեծ պատիվ ու արտոնություն է համարում ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին արժանանալը։ Դրա մասին ֆուտբոլիստը նշել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի The Best մրցանակաբաշխությունից հետո կատարած գրառման մեջ։

«Սիրելի երկիրը ներկայացնելու շրջանակում ինձ համար ամենակարևոր անհատական նվաճումն է այն փաստը, որ նման նշանակալի կազմակերպությունն ինձ ճանաչել է ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումների լավագույն ռմբարկու։ Հիմա պետք է այդ մրցանակը վերածեմ լրացուցիչ վառելիքի և մոտիվացիայի՝ այս մրցաշրջանում ՄՅՈՒ-ում և մարտին հավաքականի անցումային խաղերում բոլոր նպատակների իրականացման համար, որպեսզի Պորտուգալիան կարողանա մասնակցել 2022-ի աշխարհի առաջնությանը Կատարում, և մենք բոլորս միասին շարունակենք գրել այս զարմանալի պատմությունը։

Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը. ուզում եմ նշել բոլոր այն հրաշալի խաղացողներին, որոնք վերջին երկու տասնամյակներին ինձ հետ ներկայացրել են Պորտուգալիան, և այլ հավաքականների բոլոր խաղացողներին, որոնց հանդիպել եմ մոլորակի տարբեր կետերում։ Ձեր տաղանդը, ձեր արհեստավարժությունը և ձեր վարպետությունն ինձ միշտ օգնել են դառնալ լավագույն խաղացողը։ Շնորհակալություն»,- նշել է Ռոնալդուն։

Նա հիշեցրել է, որ հպարտ է համաշխարհային նախկին ռեկորդը 6 գոլով թարմացնելու և 115 գնդակի հասցնելու համար։ Ռոնալդուն տեղեկացրել է նաև, որ շուտով կրկին հայր է դառնալու։ Նա հավելել է, որ 37 տարեկանում դեռ լավ է զգում իրեն և հուսով է խաղալ ևս 4-5 տարի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա