«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրում հատուկ կետ կա, ըստ որի, եթե «Կարմիր սատանաները» չհայտնվեն Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում, ապա պորտուգալացու աշխատավարձի չափը նվազելու է: Այս մասին տեղեկացնում է The Athletic-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, այդ պարագայում պորտուգալացու աշխատավարձի չափը շաբաթական 385000 ֆունտ ստերլինգից կնվազի՝ դառնալով 288000, ինչի արդյունքում նա կկորցնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի կարգավիճակը:
Ներկայում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 38 միավոր: 6-րդ տեղում գտնվող «Արսենալն» ունի 36 միավոր և 1 խաղ պակաս է անցկացրել: