Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգի» հետ պայմանագիր կնքելու շեմին է, գրում է CaughtOffside-ը:
Պորտուգալական ակումբն օգոստոսի 26-ից կսկսի պատրաստվել 37-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսին, գործարքն 99 տոկոսով կայացած է:
Ռոնալդուի գործակալ Ժորժե Մոնդեշն ամենօրյա աշխատանք է տանում՝ գործարքն ավարտին հասցնելու համար, իսկ «Սպորտինգը» շաբաթներ շարունակ սպասում է Կրիշտիանուի վերադարձին:
Պորտուգալիայի հավաքականի ավագը լիսաբոնյան ակումբի սան է, հիմնական թիմում ելույթ է ունեցել 2002-2003 թվականներին: Դրանից հետո Կրիշտիանուն տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», այնուհետև խաղացել է Մադրիդի «Ռեալում» ում Թուրինի «Յուվենտուսում», իսկ 2021 թվականին վերադարձել է անգլիական գրանդ:


