Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատիա Ավեյրուն, պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Իսպանացի ֆունկցիոները ծիծաղել էր, երբ նրան հարցրել էին Ռոնալդուի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին:
«Նա 37 տարեկան է, բայց դեռ կարողանում է երկու մետրից ավելի ցատկել, այնտեղ մնալ երեք րոպե, իսկ մարմնում ճարպ չկա։
Հարգի՛ր ինքդ քեզ, ծերուկ, դու 75 տարեկան ես»,- գրել է Ավեյրուն սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2009-2018 թվականներին խաղացել էր «Արքայական ակումբում»: 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը խփած 446 գոլով «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է:


