Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից, հայտնում է CBS-ը։
37-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից, ինչպես նաև ակումբի տրանսֆերային քաղաքականությունից, սակայն պատրաստ է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ հասկանում է, որ դժվար թե կարողանա նոր ակումբ գտնել մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը:
Բացի այդ, Պորտուգալիայի հավաքականի ավագն ակնկալում է լավ մարզավիճակում լինել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի այս տարվա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ Լիսաբոնի «Սպորտինգ», կամ էլ տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:
Նախորդ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


