«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից անցկացված The Best մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ հատուկ մրցանակի։
Այս տարի 36-ամյա պորտուգալացին հավաքականում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդ էր սահմանել։
Սեպտեմբերին նա դուբլի հեղինակ էր դարձել ԱԱ 2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Իռլանդիայի դեմ կայացած խաղում (2-1) և հավաքականում խփած 111 գոլով շրջանցել էր իրանցի Ալի Դաեիին (109):