Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի խաղարկության E խմբի մեկնարկային տուրում 0-1 հաշվով պարտվել էր իսպանական «Ռեալ Սոսյեդադին»:
Manchester Evening News-ը գնահատել է «Օլդ Թրաֆորդում» կայացած հանդիպման մասնակից ֆուտբոլիստների խաղը: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է խաղի երկրորդ ամենացածր գնահատականը՝ 4: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 4 անգամ հայտնել է խաղից դուրս վիճակում, այդ թվում՝ չեղարկված գոլի դրվագում:
Խաղի ամենացածր՝ 3 գնահատականը ստացել է անգլիական թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձր գնահատականին արժանացել է դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, նրա խաղը գնահատվել է 8 միավորով: