Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր հեռանալու մասին լուրերը: 37-ամյա հարձակվողն Ինստագրամում նմանատիպ լուրի արձագանքել է՝ գրելով մեկնաբանություն:
Ռոնալդուն արձագանքել է հետևյալ բովանդակության հրապարակմանը.
«Ժորժե Մենդեշը «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն իսկապես ցանկանում է հեռանալ։ Բանակցություններն այնքան էլ դրական չէին, Մենդեշը վստահ չէ, որ Ռոնալդուն կհասնի իր նպատակին։ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ևս միջամտեց: «Յունայթեդը» պնդում է, որ Ռոնալդուն չի վաճառվում»:
Ռոնալդուն այդ հրապարակման տակ հետևյալ մեկնաբանությունն է թողել.
«Իմ մասին հնարավոր չէ գոնե մեկ օր չխոսել, քանի որ հակառակ դեպքում լրատվամիջոցները չեն կարողանա վաստակել։ Գիտեք, եթե չես ստում, չես կարող գրավել մարդկանց ուշադրությունը: Շարունակել, գուցե մի օր ճիշտ լուր տեղադրես»:



